27 January 2012
«Մոսկվա» կինոթատրոնում հունվարի 26-ին կայացավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված, երիտասարդ ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմի պրեմիերան:
ՀՀ անկախության ու ՀՀ զինված ուժերի հիմնադրման 20-ամյակին նվիրված այս ֆիլմի մտահղացման, սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Միքայել Պողոսյանն է: Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են նաեւ դերասաններ Վահագն Սիմոնյանն ու Եկատերինա Շիտովան, Մհեր Լևոնյանը, Կարեն Ջանգիրյանը և այլք:
«Ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է, իսկ հետո սկսվում է խաղաղությունը... Խաղաղ աշխարհ, որտեղ մենք բոլորս ապրում ենք... Ոմանք անցյալի հուշերով, ոմանք՝ ապագայի երազանքներով… Իսկ ոմանք էլ վերադառնալով անցյալ՝ վերածնվում են ներկայում…» - համոզված է կինոնկարի մտահղացման հեղինակը: Պատերազմի ու խաղաղության մասին պատմող այս ֆիլմը Երևանից բացի կցուցադրվի նաև Ստեփանակերտում եւ Մոսկվայում: Նկարահանումների մեծ մասը կատարվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը