03 April 2026
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամի և Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի համագործակցությամբ տեղի ունեցավ ռեժիսոր Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս» ֆիլմի ցուցադրությունը՝ ֆրանսերեն ենթագրերով։ Միջոցառմանը ներկա էր նաև անձամբ ռեժիսորը։
Ցուցադրության նպատակն էր ուսանողական միջավայրում բարձրացնել հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության ճանաչելիությունը՝ միաժամանակ ընդգծելով կինոյի կարևոր դերը որպես միջմշակութային կապերի ամրապնդման և միջազգային համագործակցության զարգացման արդյունավետ հարթակ։