16 April 2026
Այսօր՝ ապրիլի 16-ին, Հայաստանի կինոյի հիմնադրամում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ նվիրված ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի (Cash Rebate) ծրագրին։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀՀ կառավարության կողմից հաստատված ներդրումների մասնակի վերադարձի կարգը, փոխհատուցման ենթակա ծախսերի ցանկը, ինչպես նաև մասնակցության պայմաններն ու հայտերի ներկայացման ընթացակարգը։
Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով․ մասնակիցները ներկայացրին մի շարք առաջարկություններ և դիտարկումներ՝ ուղղված ծրագրի արդյունավետության բարձրացմանը։
Ի դեպ, հանդիպմանը ներկա էր նաև ներդրումների մասնակի վերադարձի հաստատում ստացած ֆիլմարտադրող Սուսաննա Խաչատրյանը։ Նա ներկայացրեց իր գործնական փորձը և կիսվեց կարգի կիրառման վերաբերյալ դիտարկումներով ու առաջարկություններով։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը