07 May 2026

Կաննի կինոփառատոնի Cannes Classics բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։
Ծրագրի շրջանակում ցուցադրվելու են Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը, որոնք ընդգրկված են «Peleshian Project»-ում՝
🔹«Մարդկանց երկիրը» (1966)
🔹«Սկիզբ» (1967)
🔹«Մենք» (1969)
🔹«Բնակիչներ» (1970)
🔹«Տարվա եղանակներ» (1975)
Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ընդգրկումը դիտարկվում է որպես նրա արվեստի միջազգային բարձր գնահատականի հերթական վկայություն՝ վերահաստատելով նրա առանձնահատուկ տեղը կինոյի պատմության մեջ։

https://www.festival-cannes.com/.../cannes-classics-2026/

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը