Ապրիլի 21 2016
2015-ի ապրիլից սկսված և մոտ մեկ տարի տևած «Կանչ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ապրիլի 20-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեց հանրության դատին: Ֆիլմում նկարահանվել են Ռուբեն Կարապետյանը, Հենրի Շահբազյանը, Հովակ Գալոյանը, Լևոն Վարդապետյանը և այլք:
Նկարահանումները կատարվել են Երևանում (հատուկ տաղավար է պատրաստվել՝ 1909 թվականի թուրքական զինվորական վարժարան), ինչպես նաև Բջնիում ու սահմանամերձ Բագարան գյուղում:
Ֆիլմի ստեղծագործական խումբը դիմել է նաև թուրքագետներ Ռուբեն Մելքոնյանի և Արտակ Շաքարյանի խորհրդատվությանը, որպեսզի պատմական բոլոր դետալները հաշվի առնվեն ու ճշգրտորեն պահպանվեն:
«Կանչն» իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է, այն էլ այսպիսի պատասխանատու թեմայով՝ ցեղասպանություն: Ես պետք է որոշեի՝ արդյո՞ք պատրաստ եմ, կարո՞ղ եմ հանձն առնել այսքան պատասխանատու մի գործ: Այս թեման ֆիլմի վերածելով՝ մենք մեզ ենք ներկայացնում աշխարհին, ուստի վրիպելու, սայթաքելու իրավունք չունենք: Ստեղծագործական ամբողջ խումբն այդ գաղափարով ու պատասխանատվությամբ է աշխատել», - իր լիամետրաժ առաջին ֆիլմի մասին պատմեց Գուժ Թադևոսյանը:
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը