Ապրիլի 25 2025

«Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման» կանոնակարգի  համաձայն ներկայացված հայտերը գնահատող փորձագիտական հանձնախմբերի տվյալների շտեմարանի համալրման մասին

Հայաստանի կինոյի հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) հայտարարում է փորձագետների թեկնածուների անժամկետ հավաքագրում` ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթներում Փորձագիտական հանձնախմբերի ձևավորման համար ստեղծված տվյալների շտեմարանը համալրելու նպատակով:

Փորձագիտական հանձնախմբերում ընդգրկվելու համար հայտ կարող են ներկայացնել կինոոլորտում առնվազն 5 (հինգ) տարվա մասնագիտական փորձ ունեցող ստեղծագործական և ոչ ստեղծագործական հետևյալ մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ պրոդյուսեր (ֆիլմարտադրող), ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, նկարիչ, մոնտաժի ռեժիսոր/կինոխմբագիր,  կինոգետ, որոնք հեղինակել կամ արտադրել են.

  • լիամետրաժ ֆիլմերի նախագծերի հանձնախմբում ընդգրկվելու համար` առնվազն երկու լիամետրաժ ֆիլմ, կինոգետները՝ 3 (երեք) վերլուծական հոդված,
  • կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի հանձնախմբում ընդգրկվելու համար` առնվազն մեկ լիամետրաժ կամ երկու կարճամետրաժ ֆիլմ, կինոգետները՝ 3 (երեք) վերլուծական հոդված:

Նախապատվությունը տրվում է ներքոնշյալ  միջազգային ձեռքբերումներից որևէ մեկն ունեցող թեկնածուներին.

  1. մասնակցություն միջազգային կինոփառատոնի
  2. անդամակցություն միջազգային կինոփառատոնի ժյուրիի
  3. միջազգային կինոփառատոնի մրցանակ
  4. համաարտադրության փորձ
  5. կինոգետները՝ կինոարվեստի վերաբերյալ աշխատություն կամ վերլուծական հոդվածների ժողովածու կամ միջազգային որևէ լեզվով արտերկրում հրատարակված վերլուծական հոդված:

 

Ծանոթություն`

      Հիմնադրամի և Փորձագիտական հանձնախմբի անդամի միջև կնքվում է պայմանագիր, որը պարտադիր պարունակում է հետևյալ պայմանները.

  1. Փորձագիտական հանձնախմբի անդամը չի կարող լինել Հիմնադրամի կամ լիազորված պետական մարմնի աշխատակից:
  2. Փորձագիտական հանձնախմբի անդամը և նրա հետ փոխկապակցված անձինք (հայրը, մայրը, ամուսինը, կինը, ամուսնու և կնոջ ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ ու եղբոր ամուսինը և երեխաները, ինչպես նաև՝ նրանց ղեկավարած կազմակերպությունները ու նրանց աշխատակիցները) հանձնախմբերում անդամի ընդգրկվածության ողջ ժամանակահատվածի համար չեն կարող մասնակցել տվյալ անվանակարգի մրցույթին և չեն կարող ընդգրկված լինել տվյալ անվանակարգի մրցույթին ներկայացված ֆիլմերի նախագծերի հիմնական ստեղծագործական կազմերում:
  3. Փորձագիտական հանձնախմբերի անդամները պարտավորվում են իրենց տրամադրված նյութերի գաղափարները, մոտիվները, մտահղացման և այլ ստեղծագործական գաղտնիքները չօգտագործել այլ նպատակներով, բացի «Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման» կանոնակարգով իրենց տրամադրված նյութերը ուսումնասիրելու և գնահատելու համար սահմանված նպատակներից:

«Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման» կանոնակարգը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են Հիմնադրամի պաշտոնական www.cfarmenia.am կայքէջի ՄՐՑՈՒՅԹՆԵՐ բաժնում:

Վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանող փորձագետների տվյալների շտեմարանում ընդգրկվելու համար բոլոր թեկնածուները պետք է առցանց՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին ուղարկեն իրենց լուսանկարով ընդլայնված կենսագրական՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց կրթական, մասնագիտական և առաջխաղացման բոլոր մանրամասները, ինչպես նաև՝ իրենց հետ կապ հաստատելու տվյալներ` հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և այլն:  

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը