Փետրվարի 20 2026
Հայաստանի կինոյի հիմնադրամն իրականցնում է կինոժառանգության արխիվային ֆոնդի համակարգային վերանայում և բարելավում։ Երկար տարիներ պատշաճ խնամք և մասնագիտական միջամտություն չստացած արխիվում իրականացվել են ծավալուն մաքրման և համակարգման աշխատանքներ։
35 մմ ժապավենները ենթարկվել են ամբողջական վերանայման, պիտակավորման և համակարգման գործընթացի․ կատարվել է նյութերի համապատասխանեցում, նույնականացում և դասակարգում։ Վերանայվել և կազմվել է նոր միասնական, ամբողջական ցանկ՝ ներառելով առկա բոլոր նյութերը։
Առանձնացվել են ֆիլմերի ելանյութերի կրկօրինակները, նշվել է լեզվական պատկանելիությունը և համալրվել է անհրաժեշտ տեղեկատվական բազան։
Կատարված աշխատանքների արդյունքում ձևավորվել է վերահսկելի, համակարգված և կառավարման համար պատրաստ արխիվային միջավայր, ինչը հիմք է հանդիսանում հետագա թվայնացման, պահպանման և հանրայնացման փուլերի արդյունավետ իրականացման համար։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը