Ապրիլի 16 2026
Սիրելի՛ կինոգործիչներ,
Այսօր հայկական մշակույթի պատմության մեջ իրապես նշանակալից օր է՝ Հայ կինոյի օրը։ Տարիներ շարունակ մեզ փոխանցված հարուստ ժառանգությունը վկայում է այն մեծ ճանապարհի մասին, որ անցել է հայ կինոն, և այն հիմքի մասին, որի վրա մենք այսօր շարունակում ենք կառուցել մեր ապագան։
Այդ ժառանգությունը ոչ միայն հպարտության աղբյուր է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու, զարգացնելու և նոր խոսք ասելու մեր ժամանակի մասին։ Այսօր հայ կինոն ապրում է նոր փուլ, որտեղ ավանդույթը միահյուսվում է նորարարության հետ՝ ձևավորելով ժամանակակից ու մրցունակ կինոարվեստ։
Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա առթիվ։ Մաղթում եմ ստեղծագործական նոր ձեռքբերումներ, համարձակ գաղափարներ և միջազգային ճանաչում՝ հանուն հայկական կինոյի զարգացման և առաջընթացի։
Դավիթ Բանուչյան
Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը