Մայիսի 13 2026

2026 թվականի Festival international du film d'animation d'Annecy-ի դասականներ ծրագրում կցուցադրվի հայկական անիմացիոն 9 ֆիլմ։
Ծրագրում ընդգրկված են՝
🔸Լյուդմիլա Սահակյանցի «Արձագանք» և «Մկների ժողովը» ֆիլմերը,
🔸Գայանե Մարտիրոսյանի «Երջանիկ ավարտ»-ը,
🔸Ստեփան Գալստյանի «Ձախորդ Փանոս» և «Միջանցք» ֆիլմերը,
🔸Վալենտին Պոդպոմոգովի «Փարվանա»-ն,
🔸Ռոբերտ Սահակյանցի «Կացինը» և «Սեղմակոճակ» ֆիլմերը,
🔸Էլլա Ավագյանի «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» ֆիլմը։
Այս ֆիլմերը կարևոր դեր ունեն հայկական անիմացիայի պատմության մեջ՝ ձևավորելով դրա ինքնատիպ լեզուն ու գեղարվեստական դիմագիծը։ Նրանց ընդգրկումը Annecy Classics ծրագրում ևս մեկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու հայկական անիմացիայի դպրոցը, որն ունի հարուստ պատմություն և համարվում է աշխարհի լավագույն անիմացիոն դպրոցներից մեկը:
Ծրագիրը համատեղ իրականացվում է Հայաստանի կինոյի հիմնադրամի և ReAnimania Int. Animation Film & Comics Art Festival of Yerevan-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը