Օգոստոսի 03 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով ԼԻԱՄԵՏՐԱԺ կինոնախագծերի մրցույթի կազմակերպման և անցկացման մասին

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական  աջակցության 2026.1 մրցույթը, որն իրականացվում է համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2026 թ. հուլիսի 1-ի թիվ 32-Ն հրամանով հաստատված՝ «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման» կանոնակարգի:

Մրցույթն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի «1056. Կինեմատոգրաֆիայի ծրագիր» ծրագրի «11001. Կինոնկարների արտադրություն» միջոցառման հատկացումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ ընդհանուր բյուջեն կազմում է 272,715.3 հազար ՀՀ դրամ, որից՝

  1. Մրցույթի համար նախատեսված է պետական ֆինանսավորման մասնաբաժնի 65 տոկոսը, որը կազմում է 177, 264, 945.00 ՀՀ դրամ;
  2. Մրցույթն անցկացվում է խաղարկային, վավերագրական և անիմացիոն անվանակարգերում;
  3. Մրցույթի համար նախատեսված է խաղարկային 2, վավերագրական 2, անիմացիոն 2 նախագծի նվազագույն քանակական ցուցանիշ;
  4. Մրցույթի կանոնակարգը (Հրամանի հավելված 1), պահանջվող փաստաթղթերի ցանկերը (Հրամանի հավելված 2) և համապատասխան ձևաթղթերը (Կանոնակարգի 35-րդ կետի 1-9; 13-15 և 17 Ձևեր), ինչպես նաև պետական ֆինանսավորման մասնաբաժինների և սահմանաչափերի վերբերյալ ՀՀ կառավարության 2026 թ. հուլիսի 30-ի թիվ 1122 - Ն որոշումը (Որոշման հավելված թիվ 6) տեղադրված են Հիմնադրամի պաշտոնական cfarmenia.am կայքի ՄՐՑՈՒՅԹՆԵՐ բաժնում:
  5. Պետական ֆինանսավորման հաստատվող Նախագծի Հայտատուի հետ կնքվելիք «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրված ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրի օրինակելի ձևը տեղադրված է Հիմնադրամի պաշտոնական cfarmenia.am կայքի ՄՐՑՈՒՅԹՆԵՐ բաժնում:
  6. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նշված Կանոնակարգով սահմանած կարգով հայտ ուղարկել՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստի հասցեին:
  7. Հայտերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը