Հուլիսի 13 2012

Մոսկվայի 34-րդ միջազգային կինոփառատոնի օրերին (հունիսի 21-30-ը) Հայաստանի ազգային կինոկենտրոնի և հանրահայտ RUSCICO դիստրիբյուտորական ընկերության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, որով արդեն սկսվել են հայկական դասական ֆիլմերի վերականգնման, գունավորման և համաշխարհային դիստրիբուցիայի աշխատանքները:

 

Համագործակցության պայմանագրի շնորհիվ Հայաստանը ձեռք է բերել կինոշուկայում հայտնված նոր ֆիլմերի ցուցադրման իրավունքը «Նաիրի» կինոթատրոնում և միջազգային կինովարձույթի մաս դառնալու հնարավորությունը:

 

Ի դեպ, այս պայմանագրի ստորագրման նախնական աշխատանքները սկսվել էին դեռևս Կաննի 65-րդ կինոփառատոնի շրջանակներում գործող ամենամյա կինոշուկայի (մայիսի 15-27-ը) օրերին, որին առանձին տաղավարով մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը: RUSCICO ընկերությունն արդեն սկսել է մեկ լիամետրաժ և հինգ կարճամետրաժ ֆիլմերի վերականգնման և դիստրիբուցիայի աշխատանքները:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը