Ապրիլի 25 2016

«Art team» և «Շարմ» ընկերությունները Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանել են «Արմատներ» խաղարկային լիամետրաժ ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 21-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

 

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմում կարևորվել են 2015 թվականի ապրիլին տեղի ունեցած պատմական հիշարժան իրադարձությունները, որոնք աշխարհի ուշադրությունն էին հրավիրում 100 տարի անց դեռևս միջազգայնորեն չդատապարտված ու հատուցում չստացած Մեծ Եղեռնի փաստին:

 

Վատիկանը Գրիգոր Նարեկացուն ճանաչեց Տիեզերական Վարդապետ, և այդ խոշորագույն իրադարձությունից օրեր անց Հայաստանում սկսվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր միջոցառումները: Այդ փաստավավերագրական նյութերն օգտագործվել են «Արմատներ» ֆիլմում և՛ իբրև դարակազմիկ դեպքեր, և՛ իբրև պատմական անցքեր՝ արժևորելով հայության համար կարևորագույն տարեթվերը՝ 1915, 2015:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը