Հունվարի 20 2011
2011 թվականին «Սասունցի Դավիթ» լիամետրաժ մուլտֆիլմը կներկայացվի Անսիի (Ֆրանսիա) անիմացիոն ֆիլմերի փառատոնում: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, Հայաստանն առաջին անգամ կմասնակցի այդ փառատոնին: «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի հունվարի 25-ին, ընդ որում մուլտֆիլմի հաջողությունը հայկական վարձույթում գերազանցել է բոլոր սպասումները:
Հետաքրքիր է դրա ստեղծման պատմությունը. սցենարը գրվել է դեռ 1995 թվականին, սակայն աշխատանքներն սկսվել են միայն 6 տարի հետո: Այդքան երկար ձգձգումը բացատրվում է այն բանով, որ ողջ այդ ժամանակի ընթացքում մուլտֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Արման Մանարյանը փորձում էր հովանավորներ գտնել նախագծի իրագործման համար: Արդյունքում բոլոր միջոցները` 340 մլն դրամ, հատկացվեցին պետբյուջեից, ևս 10 մլն դրամ տրամադրեց «Գրանդ Քենդի» ընկերության գլխավոր տնօրենը: «Սասունցի Դավիթ»-ի տևողությունը 1 ժամ 20 րոպե է: Մուլտֆիլմի հիմքում Հովհաննես Թումանյանի հանրահայտ պոեմն է, հնչյունավորմանը մասնակցել են Խորեն Աբրահամյանը, Կարեն Ջանիբեկյանը և Երվանդ Մանարյանը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը