Մասնակի վերադարձ

 

Հայաստանը հաստատում է ներդրումների մասնակի վերադարձի ծրագիրը ֆիլմարտադրության համար

 

 

Հայաստանի հանրապետությունը շարունակում է իր աջակցությունը ֆիլմարտադրությանը՝ ընդունելով օրենսդրական նոր կարգավորումներ, որոնք նախատեսում են ներդրումների մասնակի վերադարձ (cash rebate) Հայաստանում իրականացվող ֆիլմարտադրական ծախսերի համար։

 

Նոր օրենսդրական փոփոխությունների արդյունքում ֆիլմարտադրողները կկարողանան ստանալ ներդրողների կողմից կատարված ծախսերի 10-40%-ի չափով մասնակի վերադարձ, եթե դրանք կատարված են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ անձանցից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների համար։

 

Այս նախաձեռնությունը նպատակ ունի՝

Աջակցել տեղական և միջազգային ֆիլմարտադրողներին՝ ապահովելով մրցունակ ֆինանսական միջավայր։

Զարգացնել Հայաստանի կինոարդյունաբերությունը և խթանել արտասահմանյան ներդրումները։

 

Ո՞վ կարող է օգտվել ծրագրից

 

Ֆիլմարտադրողներ, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանի Հանրապետությունում ֆիլմարտադրության նպատակով։

Ազգային մարմնին (Հայաստաի կինոյի հիմնադրամ) ներկայացրած հայտի հաստատումից հետո, ներդրումների մասնակի վերադարձի համար կարող են դիմել այն ֆիլմարտադրողները, ովքեր բավարարում են օրենքով սահմանված չափանիշները։

Ո՞ր ծախսերն են ենթակա վերադարձի

Ներդրումների մասնակի վերադարձը տարածվում է ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունների և աշխատանքների վրա, որոնց ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը։

 

Ինչպե՞ս է տրամադրվում մասնակի վերադարձը

 

Ֆիլմարտադրողը դիմում է ազգային մարմնին (Հայաստաի կինոյի հիմնադրամ)  ներդրումների մասնակի վերադարձ ստանալու հայտով։

Ազգային մարմինը ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և տալիս համապատասխան եզրակացություն։

Վերջնական որոշումը կայացնում է լիազոր պետական մարմինը (ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը)։

Հաստատման դեպքում՝ ֆիլմարտադրողին տրամադրվում է համապատասխան գումարի մասնակի վերադարձ։

 

Հայաստանի կինոյի հիմնադրամը պատրաստ է շահագրգիռ անձանց տրամադրել լրացուցիչ տեղեկություններ։

Էլ. փոստի հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը