Ռեժիսոր(ներ) Տիգրան Առաքելյան
Սցենարիստ(ներ) Էդգար Բաղդասարյան
Օպերատոր(ներ)Սուրեն Թադևոսյան
Առաջին ցուցադրություն2025
Պրոդյուսեր(ներ)Սուսաննա Խաչատրյան
Ընկերություն(ներ)ՕնՕֆֆ Ստուդիա
85 րոպե
ԶԱԿՈ լիամետրաժ անիմացիոն ֆիլմը հիմնված է նկարիչ Տիգրան Մանգասարյանի համանուն գրաֆիկական նովելի վրա, որը նրա հոր՝ նկարիչ Սարգիս Մանգասարյանի կյանքի պատմությունն է։ Իրադարձությունները, որոնց միջով անցել է հայ նկարիչը, ապշեցնում են իրենց դրամատիզմով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գերեվարվելով և անցնելով Ռեյխի ճամբարներով, նա կարողանում է ողջ մնալ իր նկարչական տաղանդի շնորհիվ և ստիպված է լինում նկարել իր դահիճներին և իրենց կանանց։
Հայրենիք վերադառնալուց հետո, 1956թ.-ին Զակոն հնարավորություն է ունենում այցելել Պիկասոյի ցուցահանդես և կանգնելով Գերնիկայի հսկայական նկարի դիմաց տեսնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին իր անցած ողջ դժոխքը: Նա հասկանում է, որ կայանալով որպես նկարիչ, մնացել է «ԽԱԿ» տոտալիտար համակարգի ազդեցության արդյունքում։ Նկարիչ Սարգիս Մանգասարյանը ծնվել է Սովետական Միության հետ և մահացել դրա փլուզման հետ։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը