Հուլիսի 11 2011

 

Անապայում սեպտեմբերի 11-20-ը կայանալիք «Կինոշոկ - 2011» փառատոնի արտամրցութային ծրագրում նախատեսված է անցկացնել հայկական ֆիլմերի հատուկ ցուցադրության ծրագիր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

 

Անապայում ցուցադրվելիք ֆիլմերի ցանկում ընդգրկված են Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», Արման Երիցյանի «Վերջին լարախաղացը», Մարիամ Օհանյանի «Կնոջ երեք գույնը», Տիգրան Խզմալյանի «Դեպի Արարատ», Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» լիամետրաժ մուլտֆիլմը, ինչպես նաեւ մուլտֆիլմերի ընտրանի առանձին ծրագիրը:

 

Հայկական կինոյի օրերը կմեկնարկի սեպտեմբերի 13-ից: Բացի այս, «Կինոշոկ - 2011» - ի հիմնական մրցութային ծրագրի համար ընտրված 14 ֆիլմերի թվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված, Արշալույս Հարությունյանի «Թափառում» ֆիլմը:

 

Հայաստանի անկախության 20-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանից Անապա կմեկնեն ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Մարատ Հայրապետյանը, Ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն Վարդան Աբովյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը եւ դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը