Օգոստոսի 03 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

անկախ մասնագետների տվյալների բաց շտեմարանը համալրելու մասին

 

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով՝ անկախ մասնագետների տվյալների բաց շտեմարանի համալրման և Մրցույթին ներկայացված Հայտերը գնահատող Փորձագիտական հանձնախմբերի ձևավորման մասին:

«Կինեմատոգրաֆիայի» մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթներին մասնակցող հայտերը գնահատող փորձագիտական հանձնախմբի անդամ կարող են ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից (այդ թվում` օտարերկրյա) այն թեկնածուները, որոնք ունեն՝

1․ Կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ և արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն, կամ

2․ Ստացել են կինոփառատոնի մրցանակ և բավարարում են հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ.

2) ունի համատեղ արտադրություն իրականացնելու փորձ.

3) համատեղ արտադրության որևէ ծրագրի՝ պաշտոնական ընտրությունն անցած մասնակից է։

Լիազորված պետական մարմնի չափանիշները սահմանված են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ. հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանով:

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող անկախ մասնագետները պետք է Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկեն լուսանկարով ընդլայնված ինքնակենսագրական՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց կրթական, մասնագիտական և առաջխաղացման բոլոր մանրամասները, ինչպես նաև՝ անձը հաստատող փատսաթուղթ, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե: Ուղարկվող նամակի առարկա դաշտում անհրաժեշտ է նշել՝ «Բաց շտեմարանում ընդգրկվելու հայտ»: 

Անկախ մասնագետների հայտերի ընդունման վերջնաժամկետ չի սահմանվում:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը