Նոյեմբերի 20 2026
Հայ-լեհական համատեղ արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմն արժանացել է Կանադայում անցկացվող Տորոնտոյի «Նուռ» (Pomegranate Film Festival) կինոփառատոնի «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին՝ վավերագրական ֆիլմ անվանակարգում։
Ֆիլմը լեհական «Կաթնեղբայր» հիմնադրամի և Հայաստանի կինոյի հիմնադրամի իրավանախորդ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի» համատեղ արտադրությունն է։
Ռեժիսոր Վահրամ Մխիթարյանի հնգամյա հետազոտական աշխատանքի արդյունք հանդիսացող 58 րոպեանոց վավերագրական ֆիլմը բացահայտում է հռչակավոր Սկևռայի Ավետարանի դրամատիկ ճակատագիրը։ Այն պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միջնադարյան ձեռագրի անհետացման և 20-րդ դարի վերջին՝ գրեթե պատահականորեն հայտնաբերման մասին։
Ֆիլմը կամրջում է պատմական Կիլիկիան և ժամանակակից Լեհաստանը՝ ներկայացնելով հայկական մշակութային ժառանգության եվրոպական հետքը։ Ֆիլմի հեղինակներին հաջողվել է գտնել նաև այն մարդկանց, որոնց կյանքում Սկևռայի Ավետարանը թողել է անջնջելի հետք։
Ֆիլմի ստեղծումն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության, ինչպես նաև Ներքին գործերի և վարչակազմի նախարարությունների ու Միերաշևսկու կենտրոնի ֆինանսական աջակցությամբ։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը